Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կառավարության հրաժարականն ուշացած էր

Կառավարության հրաժարականն ուշացած էր
26.04.2014 | 12:51

«Մենք եղել ենք կառավարության կազմում, ունենք պատասխանատվության մեր նվազ չափը, բայց ես գտնում եմ, որ այդ կառավարության հրաժարականը հիմնավորված էր, ավելին՝ նույնիսկ ուշացած: Ես իմ ելույթներում ու հարցազրույցներում միշտ ասել եմ, որ կառավարությունը պետք է գործի առավել ագրեսիվ, առավել նպատակաուղղված, իմ դիրքորոշումը հայտնել եմ և ՀՀ նախագահին: Այնուամենայնիվ, չնայած բոլոր խնդիրներին՝ կառավարությունը գործել է, լուծե՞լ է իր առաջ դրված խնդիրները, միանշանակ՝ ոչ: Դուք հիշում եք Սերժ Սարգսյանի հայտարարությունը 7 տոկոս տնտեսական աճի մասին, կառավարությունը 3.5 տոկոս աճ ապահովեց: Ես ավելի նախաձեռնողական կառավարության կողմնակից եմ և գտնում եմ, որ փոփոխությունն իսկապես անհրաժեշտ էր»:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ